Կիևում ցուցարարները չեն պատրաստվում կատարել «համաներման մասին» օրենքը
Աշխարհ
Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնի Անկախության հրապարակում հանրահավաքի մասնակիցները չեն պատրաստվում կատարել համաներման մասին օրենքը և շարունակում են բարիկադներ կանգնեցնել: Բողոքի ակցիաների մասնակիցները շարունակել են նոր ամրությունների կառուցումն ավազի պարկերով և շինարարական աղբով: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Համաներման մասին օրենքի համաձայն՝ մինչև փետրվարի 17-ը բողոքավորները պետք է մայրաքաղաքի կենտրոնից հավաքեն բարիկադները և ազատեն վարչական շենքերը: Ուկրաինայի Գլխավոր դատախազության Քաղաքացիների իրավունքների և ազատությունների և պետության շահերի պաշտպանության գլխավոր վարչության պետ Իրինա Զարուբինսկայան հայտնել է, որ երկրում հանրավաքների մասնակիցների կողմից շրջափակված է մնում 37 օբյեկտ, դրանցից 6-ն իշխանության մարմինների շենքեր են:
«Եվրամայդանի պարետ» և «Ժողովրդական ինքնապաշտպանության» ղեկավար, «Բատկիվշչինա» կուսակցությունից պատգամավոր Անդրեյ Պարուբիյը հայտարարել է, որ հանրահավաքի մասնակիցները չեն համաձայնի համաներման մասին օրենքի կատարմանը: «Մեր դիրքորոշումն անփոփոխ Է: Մայդանն ինչպես կանգնած է եղել, այդպես էլ կկանգնի»,-ասել է Պարուբիյը:
Վերջին օրերին Կիևի կենտրոնում ժամանակավոր զինադադար է հաստատվել: Այժմ ամբողջ ուշադրությունը գամված է Գերագույն ռադային, որտեղ քաղաքական ուժերը մշակում են Սահմանադրության փոփոխությունների համաձայնեցված նախագիծը: Ընդդիմության հիմնական պահանջը նախագահի լիազորությունների սահմանափակումն է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ