ԱՄՆ-ում գործարկվում է աշխարհի խոշորագույն արևային էլեկտրակայանը
Այլ
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Մոհավե անապատում փետրվարի 13-ին պաշտոնապես շահագործման Է հանձնվում աշխարհի խոշորագույն արեւային Էլեկտրակայանը: Այն ներառում Է գրեթե 350 հազար հայելի, որոնցից յուրաքանչյուրն ավտոտնակի դռան չափի է: Նախագծի արժեքը գրեթե 2 միլիարդ դոլար է: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Այվանպա» կայանը համարվում է արեւային Էներգետիկայի առաջատարը: Ու թեեւ նրա մեկնարկային հզորությունը՝ գրեթե 392 գիգավատ, կազմում Է երկրում արտադրվող ամբողջ Էներգիայի 1 տոկոսից պակաս մասը, հերթի է դրված եւս հազար նման օբյեկտների կառուցումը:
Ինչպես նշել է NRG Energy-ի ներկայացուցիչ Ջեֆ Հոլանդը, «արեւի լույսն անդրադարձվում է հայելիներից, տաքացնում ջուրը, դրանից առաջացած գոլորշին գործի Է դնում տուրբինը, որը եւ Էլեկտրականություն Է արտադրում»:
«Այվանպա»-ն պետական ծրագրի բաղկացուցիչ մասն Է, ըստ որի ԱՄՆ-ը մինչեւ 2020 թվականը ծրագրում Է թողարկվող Էներգիայի ծավալի մեկ երրորդն ստանալ վերականգնող աղբյուրներից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ