Կհրատարակվի Շիրազի «Թոնդրակեցիներ» անտիպ պոեմը
Գիտություն և Մշակույթ
Գյումրու բյուջեից ֆինանսական միջոցներ կտրամադրվեն Հովհաննես Շիրազի «Թոնդրակեցիներ» անտիպ պոեմի հրատարակության հետ կապված տպագրական ծախսերը հոգալու նպատակով:
Գյումրու ավագանին այս որոշումն ընդունել է փետրվարի 11-ին հերթական նիստի ժամանակ՝ մեծանուն հայոց բանաստեղծի տվյալ գործը հանրությանը որպես գրական ժառանգություն ներկայացնելու կարևորությունից ելնելով՝ հիմք ընդունելով բանաստեղծի զավակների գրությունը: Այդ նպատակով կհատկացվի երկու միլիոն դրամ: Հատկացվող գումարը կոխանցվի «Հայրարպետ Հրատարակչության» հաշվարկային հաշվին:
Հովհաննես Շիրազն այս պոեմը գրել է հիսունականներին: Այժմ այն գտնվում է հեղինակի արխիվում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)