Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) 

ԱԱԾ-ն սենսացիոն բացահայտումներ է արել Գուրգեն Եղիազարյանի մասին

ԱՐԽԻՎ

Լրատվամիջոցներում, տարբեր հեռուստահաղորդումների ժամանակ ՀՀ Ազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ, հաճախ հնչում են պարզաբանումներ, մեկնաբանություններ, որոնց հեղինակը որպես ազգային անվտանգության նախկին փոխնախարար ներկայացող Գուրգեն Եղիազարյանն է:

Հարցերին նրա ոչ պրոֆեսիոնալ մոտեցումները, շատ անգամ զավեշտի հասնող մեկնաբանությունները, հիվանդ երևակայությամբ ծնված հայտարարությունները հարկավ հանրության աչքին ևս մեկ անգամ երևալու, իր մասին հիշեցնելու համար են: Սակայն դա շատ վիրավորական է և զարյույթ է առաջացնում Ազգային անվտանգության համակարգի աշխատակիցների և Գուրգեն Եղիազարյանին իսկապես ճանաչող մարդկանց մոտ: Քաղաքական դաշտում այդպես էլ իր տեղը չգտած, պարբերաբար կուսակցություններ ու քաղաքական թիմեր փոխած այս անձնավորությունն առանձնակի ուշադրության արժանի էլ չէ, բայց երբ փորձում է հանդես գալ, որպես «վաստակավոր հետախույզ» և մասնագիտական եզրակացություններ անել, վիրավորելով իրենց աշխատանքին իսկապես նվիրված, արհեստավարժ մասնագետներին, հարկ ենք համարում հանրությանը ապատեղեկատվությունից զերծ պահելու համար հրապարակել որոշ փաստեր, որոնք կդիմակազրկեն Գուրգեն Եղիազարյան կոչվածին:

Նախկին միլիցիոներ Գուրգեն Եղիազարյանը ՆԳՆ կադրերի տրամադրության տակ էր, երբ Ազգային անվտանգության պետական վարչության պետ Դավիթ Շահնազարյանի հետ ունեցած բարեկամական կապի շնորհիվ նշանակվեց ԱԱՊՎ պետի տեղակալ և այդ պաշտոնը զբաղեցրեց ընդամենը 7-8 ամիս: Լինելով ղեկավար պաշտոնում՝ նա այդպես էլ չկարողացավ հասկանալ Ազգային անվտանգության համակարգի էությունն ու նշանակությունը, աշխատանքային նրբություններն ու յուրահատկությունները:

Պաշտոնի նշանակվելուն պես Գուրգեն Եղիազարյանը սկսեց կարգադրել հակահետախուզության աշխատակիցներին զբաղվել մի բանով, որը նրանց գործառույթներին բնորոշ չէր, գործունեության ոլորտի հետ ընդհանրապես կապ չուներ' բացահայտել կեղծ կոնյակի արտադրությամբ, բենզինի վաճառքով զբաղվողների և այլ հաջողակ տնտեսվարողների ինքնությունը: Պարբերաբար իր աշխատասենյակում <> էր հայտնի բիզնեսմենների և նրանց հետ «զրույցներ» ունենում:

Ապարանից եկած միջին տարիքի «գուշակ>> կնոջ հետ նրա ամենօրյա հանդիպումներից հետո, ցուցումների տարափ էր թափվում հակահետախուզության աշխատակիցների վրա' ատոմակայանին, գնացքներին, ավտոմեքենաներին և այլ օբյեկտներին սպառնացող վերահաս վտանգների, պայթյունների մասին: Այս գուշակի «կանխատեսումներից» հետո բավականին ուժ ու միջոցներ էին կենտրոնացվում այդ ուղղություններով' խաթարելով համակարգի բնականոն աշխատանքը, և ոչ մի անգամ այդ «կանխատեսումները» չէին հաստատվում, իսկ Գուրգեն Եղիազարյանը դարձյալ ոչ մի հետևություն չէր անում: Ավելին, հավատացնում էր, որ ինքը ևս կապեր ունի տիեզերական ինչ-ինչ ուժերի հետ և շատ դեպքերում չհասկանալով , թե մենք ինչով ենք զբաղված, փորձում էր արտերկրային ինչ-որ ուժերի ազդեցությամբ մտնել մեր գործելաոճի մեջ ու թելադրել:

Գ. Եղիազարյանը ունակ էր ափերից դուրս գալ և անվայել վարք դրսևորել, եթե օպերատիվ աշխատակիցը, ինչ-որ փաստաթղթում, նրա ստորագրությունից ավելի բարձր տեղում էր ստորագրել: Ելնելով իր նախկին աշխատանքային փորձից նա չէր կարողանում պատկերացնել, որ հակահետախուզության օպերլիազորը կարող է և չտարբերել թմրանյութի մի տեսակը մյուսից' ամոթանք էր տալիս «չեռնյաշկան-պլանից» չտարբերողին: Նման վարքագծի պատճառներից մեկն էլ հավանաբար այն էր, որ Գուրգեն Եղիազարյանը իրեն թույլ էր տալիս պարբերաբար աշխատանքի ներկայանալ ոչ սթափ վիճակում, որը մեր հաստատությունում բնավ ընդունված չէ: Գալիս էր հարբած, ատրճանակը դնում սեղանին և ննջում բազկաթոռին:

Ռազմաարդյունաբերական համալիրները սպասարկող ազգային անվտանգության աշխատակիցներին Գուրգեն Եղիազարյանը կարգադրում էր աշխատել միայն համալիրի տնօրենի քարտուղարուհու հետ, իսկ մնացած միջոցներն ու մեթոդները անհուսալի ու ավելորդ էր համարում: Եվ այս մարդը մեզ սովորեցնում է լրտեսների հետ «պայքարելու» ձևերը:

ԱԱԾ աշխատակիցներն լավ են հիշում նաև նրա վարքը մեկուսարանում, ուր նա կարող էր ձեռքերին ազատություն տալ, ստիպողաբար կեղծ ցուցմունքներ կորզել և դրանով իսկ խաղալ մարդկային ճակատագրերի հետ: Գուրգեն Եղիազարյանն այդ մի քանի ամսվա ընթացքում այնպիսի ատելություն առաջացրեց, որ, չդիմանալով նման գործելաոճին, ԱԱ քննչական վարչության փորձառու պետ Վլադիմիր Սարգսյանը ստիպված եղավ հեռանալ համակարգից: Նրա համար շատ ծանր էր, որ երկար տարիներով ստեղծված համբավը, հատուկ մթնոլորտը ինչ-որ մեկը կարող է իր անբարո վարքով կազմաքանդել: Միայն Դավիթ Շահնազարյանի շնորհիվ հնարավոր եղավ համակարգ վերադարձնել իսկապես պրոֆեսիոնալ այդ աշխատակցին:

Գուրգեն Եղիազարյանն, ընկնելով մտածածին սենսացիաների ետևից, անգամ փորձեց կուսակցություններից մեկի դեմ ստեղծել շինծու, վարկաբեկիչ փաստեր' սուտը ճշմարտության տեղ մատուցելով: Մեծ դժվարությամբ հաջողվեց կասեցնել գործընթացը:

Նրա պարզունակ ուղեղը այդպես էլ չընկալեց, որ ազգային անվտանգությունը ունի գործունեության որոշակի առանձնահատկություններ և կաննոներ, պահանջում է մասնագիտական որակներ ու հմտություններ: Նրան հասու չեղավ, որ այս ոլորտում յուրաքանչյուր չմտածված <> կարող է սպառնալիք դառնալ պետության անվտանգության համար:

Այժմ էլ իր կենսագրության նշյալ 7-8 անփառունակ ամիսները Գուրգեն Եղիազարյանն ուռճացնում է և ներկայանում որպես ազգային անվտանգության «պրոֆեսիոնալ» ու երկարամյա աշխատանքային փորձ ունեցող պաշտոնյա, ով իբր տիրապետում է համակարգի նրբություններին ու գործելաոճին: Հասկանալի է, որ դրանով նա փորձում է ինչ-որ կերպ կարևորել իր անձը և ազգային անվտանգության համակարգի մասին պատկերացում չունեցող իր գործընկերների մոտ լուրջ մասնագետի տպավորություն թողնել: Իրականում նա ինչ չափով առնչություն ունի Ազգային անվտանգության համակարգի հետ և արդյոք ունի բարոյական իրավունք խոսելու ազգային անվտանգության համակարգի շուրջ՝ պարզ է դառնում վերոշարադրյալից: Ինչ վերաբերում է նրա ներկայիս «գործունեությանը», ապա ժամանակին պատասխանատվության չենթարկվելը, ըստ երևույթին, նրան ամենաթողության պատրանքով է համակել և պատուհաս դարձրել հանրության համար:

ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորում ենք ազգային անվտանգությանը վերաբերող հարցերի մասին մասնագիտական գնահատականներ փնտրելիս դիմել Ազգային անվտանգության ծառայությանը կամ վետերաններին, այլ ոչ թե պատահական մարդկանց, որոնք շատ հեռու են մեր համակարգից և, Աստծո սիրո, մի նշեք, որ նա մեր ծառայակիցն է եղել թեկուզ մի քանի ամսով, այն չափազանց վիրավորական է մեզ համար:

ՀՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը
Ամենադիտված