Ադրբեջանում ինքնահրկիզման դիմելու դեպքերը տարածվում են նաև Նախիջևանում
Ադրբեջան
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության 41-ամյա բնակիչ Հուսեին Մամեդովը ներքին գործերի նախարարության շենքի առջև կատարել է բենզինով ինքնահրկիզման ցուցադրական գործություն: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը: Նշվում է, որ նրան անմիջապես տարել են հիվանդանոց, և նրա վիճակը գնահատվում է ծանր:
Նախնական տեղեկություններով' Հուսեին Մամեդովն ինքնահրկիզվել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ ունեցած վիճաբանությունից հետո. նրանք Մամեդովին արգելել են զբաղվել մասնավոր բեռնափոխադրումներով:
Ադրբեջանում հունվարի ընթացքում ինքնահրկիզման է դիմել ղարաբաղյան պատերազմի երեք հաշմանդամ: Նրանք այդ քայլին են դիմել իշխանություններից կողմից իրենց իրավունքների խախտման նաև, կաշառք պահանջելու պատճառով:
Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Ադրբեջանում ինքնասպանությունների խնդրի հետ կապված' Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի Բաքվում կազմակերպած լսումների մասնակիցները հայտնել են, որ Ադրբեջանում 2008թ.' 138, 2009թ.' 165, 2010թ.' 289, 2011թ.' 414, 2012թ. 482 ինքնասպանության դեպք է գրանցվել: Անցյալ տարի 920 ինքնասպանության դիմելու փորձ է կատարվել, որոնցից առնվազն 500-ն ավարտվել է մահվամբ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ