Հոլիվուդում ֆիլմ կնկարահանեն հայտնի ռեփեր Թուփակի մասին
Հասարակություն
Ռեժիսոր Ջոն Սինգլտոնը մտադիր է ֆիլմ նկարել հայտնի ռեփեր Թուփակ Շակուրի մասին: Այն կենսագրական է եւ հանդիսատեսին կներկայացնի ռեփերի կյանքի իրական պատմությունը:
Ինչպես տեղեկացնում է The Independen-ը, ֆիլմի նկարահանման աշխատանքները կմեկնարկեն հունիսին: Առայժմ գաղտնի է պահվում դերասանական կազմը:
Քառասունութամյա Ջոն Սինգլտոնը Թուփակի մանկության ընկերներից է: Նա խոստովանել է, որ վաղուց էր ցանկանում ֆիլմ նկարահանել ռեփեր ընկերոջ մասին: Սինգլտոնը մի շարք ֆիլմերի եւ երաժշտական հոլովակների ռեժիսորն է: Նրա ամենահաջողված ֆիլմը «Կրկնակի ֆորսաժն» է:
Աշխարհահռչակ ռեփեր Թուփակ Շակուրը մահացել է 1996թ., Լոս Անջելոս քաղաքում, 25 տարեկան հասակում: Թեպետ իր երիտասարդ տարիքին, նա հիփ-հոփ մշակույթի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն է: Նրա All eyez on me ալբոմն աշխարհի ամենաշատ վաճառված ձայնասկավառակների ցանկում է: Իր կարճատեւ կյանքի ընթացքում Թուփակը թողարկել է 5 ալբոմ, եւս 6-ը լույս են տեսել նրա մահից հետո: Վերջին ալբոմի ձայնագրությանը մասնակցել են նաեւ հայտնի ռեփերներ Սնուպ Դոգսն ու Էմինեմը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ