Եվգենի Պլյուշչենկոն ավարտեց կարիերան
Սպորտ
Ռուս գեղասահորդ օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն պաշտոնապես հայտարարել է իր կարիերան ավարտելու մասին:
Հիշեցնենք, որ մարզիկը մեջքի վնասվածքի պատճառով չմասնակցեց Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի մենասահքի մրցաշարին։
«Փորձում էի մինչև վերջ գնալ: Եթե ցանկանայի, ապա Օլիմպիական խաղերում ելույթներս կավարտեի թիմային մրցաշարից հետո: Ցանկացա մենասահքը ավարտել լավ նոտայի վրա: Բայց, հավանաբար, Աստված ասաց. «Ժենյա, պետք է ավարտել»: Հավանաբար, ինձ կարելի է կանգնեցնել միայն այսպես: Ապագայի համար շատ ծրագրեր ունեմ»,- Պլյուշչենկոյի խոսքերը մեջբերում է itar-tass-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ