Նաիրիտցիները կսպասեն մինչև փետրվարի 20-ը
Հայկական Մամուլ
Երեկ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցներից մի քանիսը կրկին հանդիպել են նախագահի նստավայրի նամակների եւ քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանի հետ: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Վերջինս նրանց տեղեկացրել է, որ համապատասխան մարդիկ զբաղված են էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի' նախօրեին խոստացած մեկ ամսվա աշխատավարձի հայթայթման գործով, իսկ գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ վերջնական պատասխանի եւ մյուս՝ պարտք մնացած ամիսների աշխատավարձերի վճարման հարցով նորից զբաղվում են: Սակայն նաիրիտցիները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեցին, որ վճռական են տրամադրված. «Եթե մենք փետրվարի 20-ին աշխատավարձ չստանանք կամ չունենանք կառավարության համապատասխան որոշում' գործարանի հետագա ճակատագրի հետ կապված, ապա մենք նորից դուրս ենք գալու նախագահական՝ բողոքի»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ