Սերժ Սարգսյանը մտադիր է պաշտոնանկ անել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առաջիկայում Հայաստանի դիվանագիտական կորպուսում լուրջ փոփոխություն է սպասվում. Սերժ Սարգսյանը մտադիր է պաշտոնանկ անել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանին: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Ըստ նույն աղբյուրների՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում քննարկվում է «Եվրասիական մեդիա» ընկերության տնօրեն, 47-ամյա Վարդան Տողանյանի թեկնածությունը: Վերջինս, ի դեպ, համարվում է նախագահի նստավայրի երիտասարդական թեւի թեկնածուն: «Ժողովուրդ»-ին երեկ չհաջողվեց պաշտոնապես որեւէ մեկնաբանություն ստանալ այս կապակցությամբ՝ չնայած նման դեպքերում նախագահականն ունի նույնաբովանդակ պատասխան` Ս. Սարգսյանի հրամանագրերի մասին կիրազեկվի պատշաճ կերպով, ժամանակին:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ