«Ես ոչ մի ոչնչությունից պատիվ պահանջելու խնդիր չունեմ». Գուրգեն Եղիազարյանը` ԱԱԾ հայտարարության մասին
Հայկական Մամուլ
Ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցների անունից երեկ հայտարարություն տարածվեց ԱԱԾ նախկին պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանի մասին: Լրատվամիջոցներում վերջինի տեսակետները, որոնք ըստ ամենայնի ԱԱ տեսանկյունից լուրջ սպառնալիքներ չեն ներկայացնում, ստիպել էին ԱԱԾ աշխատակիցներին մի ծավալուն վիրավորախառն հայտարարություն պատրաստել եւ Գուրգեն Եղիազարյանի վերաբերյալ ուշագրավ տվյալներ ու ոչ հաճելի որակումներ հրապարակել: Գրում է «Հրապարակ»-ը:
Եղիազարյանն ասում է, որ ոչ այս, ոչ որեւէ հայտարարություն չի կարող խոչընդոտել իր ազատ արտահայտվելուն: Նա չի էլ պատրաստվում հայց ներկայացնել կառույցի դեմ: «Ես ոչ մի ոչնչությունից պատիվ պահանջելու խնդիր չունեմ, իրենց նման քայլը միայն իմ պատիվն է բարձրացնում, նրանք այն մարդիկ չեն, որոնց գրածն ինչ-որ մեկին հեղինակազրկի»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ