Սիրիայում «Ժնև 2»-ի բանակցությունների ընթացքում զոհվել է 5000 մարդ
Մերձավոր Արևելք
Ինչպես հայտնում է iar-tass-ը, Ժնևում բանակցությունների մեկնարկից ի վեր Սիրիայում զոհվել է 5000 մարդ: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը:
«Ժնևում բանակցությունների մեկնարկից սկսած մոտ 5000 մարդ է սպանվել: Դա ամենամահաբեր ժամանակաշրջանն է համարվում ողջ պատերազմի ընթացքում»,-ասել է նա` Սիրիայում տիրող մարդասիրական վիճակին նվիրված ՄԱԿ ԱԽ փակ հանդիպման ավարտին:
Դիվանագետն ԱԽ այլ անդամ երկրներին կոչ է արել գիտակցել, որ իրավիճակը Սիրիայում գնալով միայն վատանում է և պահանջել է անհապաղ միջոցառումներ ընդունել:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան