Դրեզդենում շուրջ 11 հազար մարդ կենդանի շղթա են կազմել` ի հիշատակ պատերազմի զոհերի
Աշխարհ
Շուրջ 11 հազար մարդ ձեռք ձեռքի են բռնել և կենդանի շղթա կազմել Գերմանիայի Դրեզդեն քաղաքի կենտրոնում: Ակցիան անցկացվել է ի հիշատակ պատերազմի զոհերի և 1945 թվականի ռմբակոծումների, որոնք հողին հավասարեցրին Սաքսոնիայի այս քաղաքը: Այդ կերպ նաև բողոք է հայտնվել նեոնացիստներին, որոնք ամեն տարի փորձում են այդ տարեթիվն օգտագործել երթ կազմակերպելու և իրենց գաղափարախոսությունը քարոզելու: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Դրեզդենի ռմբակոծումները Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կողմից իրականացվել են 1945 թվականի փետրվարի 13-15-ին: Ավերիչ ավիագրոհների հետևանքով ամբողջովին ոչնչացվել է քաղաքի պատմական կենտրոնը: Մինչ այժմ հնարավոր չէ ճշգրիտ ասել, թե որքան մարդ է զոհվել այդ օրերին: Ոմանց գնահատումների համաձայն՝ կյանքից զրկվել է շուրջ 25 հազար մարդ, բայց պատմաբաններից մի քանիսը պնդում են, որ այդ թիվը կարող է հասնել հարյուր հազարների:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն