Հակոբյանը հաղթել է Բրոնշտեյնի հուշամրցաշարի երրորդ տուրում
Սպորտ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Բրոնշտեյնի հուշամրցաշարի երրորդ տուրը հաջող չէր շախմատի ազգային թիմի ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանի համար: Նա անակնկալ պարտություն կրեց Վասիֆ Դուրարբայլից: Իսկ ահա Վլադիմիր Հակոբյանն իր բարձունքում էր և ոչ մի հնարավորություն չտվեց Վուգար Ռասուլովին: Սամվել Տեր-Սահակյանը, Հովիկ Հայրապետյանը, Ռոբերտ Աղասարյանը, Կարեն Գրիգորյանը և Հովհաննես Գաբուզյանը միավորը կիսեցին մրցակիցների հետ:
3 միավորով մրցաշարի առաջատարներն են Վասիֆ Դուրարբայլին և Էլտայ Սաֆարլին: Հակոբյանը և Սարգսյանն ունեն 2-ական միավոր:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ