Մայդանցիները կքննարկեն «Խաղաղության անցում» ծրագիրը. «ՈւԴԱՌ»
Աշխարհ
Մայդանցիները կքննարկեն «Խաղաղության անցում» ծրագիրը, իսկ մինչ այդ ընդդիմադիր «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն փետրվարի 14-ից 16-ը կայցելի Չերկասի, Պոլտավա և Դնեպրոպետրովսկ, որտեղ կմասնակցի հանրահավաքներին: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
Վիտալի Կլիչկոն կլինի նաև Չերկասիում, որտեղ կայցելի քրեակատարողական հիմնարկ՝ ձերբակալված ակտիվիստների հետ հաղորդակցվելու համար: Շաբաթ՝ փետրվարի 15-ին, «ՈւԴԱՌ»-ի առաջնորդը կայցելի Պոլտավա, որտեղ ելույթ կունենա հանրահավաքին, մամուլի ասուլիս կտա տեղական ԶԼՄ-ների համար և կհանդիպի կուսակցության ակտիվիստների հետ: Իսկ կիրակի Կլիչկոն կլինի Դնեպրոպետրովսկում, որտեղ կմասնակցի հանրահավաքին:
Նշենք, որ Մայդանում կիրակի օրը` ժամը 12:00-ին, տեղի կունենա Ժողովրդական վեչեն, որը ծրագրում է քննարկել, այսպես կոչված, «Խաղաղության անցում» ծրագիրը: Նման հայտարարությամբ հանդես է եկել «ՈւԴԱՌ» ընդդիմադիր կուսակցությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ