Երիտասարդական նվագախումբը կկատարի բրիտանացի հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունները
Գիտություն և Մշակույթ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլային կազմը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում փետրվարի 26-ին հանդես կգա «Ճանապարհորդություն դեպի Մեծ Բրիտանիա» խորագիրը կրող համերգային ծրագրով: Նվագախմբի պաշտոնական կայքից տեղեկացնում են, որ համերգի շրջանակում լսարանին կներկայացվեն բրիտանացի հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Նախագիծն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության բարձր հովանու ներքո:
ՀՊԵՆ-ն, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ, ևս մեկ անակնկալ է պատրաստել իր ունկնդիրների համար: Երաժշտասերները կդառնան «Մոցարտի հետ հանդիպման» անմիջական մասնակիցները' ունկնդրելով կոմպոզիտորի ստեղծագործությունները: Համերգը կկայանա փետրվարի 17-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Որպես մենակատարներ հանդես կգան Նիկոլայ Պողոսյանը, Գևորգ Ավետիսյանը և Վարդան Հակոբյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)