Իրանի քաղաքացու վարած բեռնատարը Վայոց ձորում կողաշրջվել է լիճը
Արտակարգ Պատահար
Վայոց ձորի Արենի գյուղ չհասած «Խորենի լիճ» կոչվող տարածքի մոտակայքում փետրվարի 14-ին' ժամը 08.39-ին, տեղի է ունեցել ՃՏՊ:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Եղեգնաձոր-Արենի հատվածի 15-րդ կմ մոտակայքում «Իվեկո» մակնիշի 21A573 պ/հ բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել հարակից լիճը, ինչի հետևանքով վարորդ Ջ. Թ.-ն (Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԿ-ում Արտաքին գործերի նախարարության պատասախանատուն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ