ԱՄՆ-ում աճում է ձնաբքի հետևանքով զոհվածների թիվը. այն որակել են «պատմական իրադարձություն»
ԱՄՆ
ԱՄՆ-ի հարավային նահանգներում և արևելյան ափերին մոլեգնող սաստիկ ձնահողմերի ու սառցաբքերի զոհերի թիվը հասել է 22-ի: Այդ մասին հաղորդել են ամերիկյան հեռուստաալիքները: Նախօրեին հաղորդվել էր 16 զոհվածի մասին:
Անբարենպաստ եղանակի պատճառով ամբողջ երկրում չեղյալ է հայտարարվել ավելի քան 7 600 ավիաչվերթ:
Հարավային Կարոլինայի և Ջորջիայի նահանգների 550 հազարից ավելի բնակիչներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի:
Նյու Յորքի կենտրոնում ավելի քան 24 սանտիմետր ձյուն է տեղացել, մոտավորապես 60 սանտիմետր էլ գրանցվել է Մերիլենդի նահանգում, նշել է հրատարակությունը: Ընդհանուր առմամբ, ձյան տեղումներ են գրանցվել ԱՄՆ-ի 50 նահանգներից 49-ում:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ արտակարգ դրություն է հայտարարել Հարավային Կարոլինայում, որտեղ արտասովոր ցրտերից արմավենիների բները ծածկվել են սառցակեղևով: ԱՄՆ-ի օդերևութաբանական ծառայությունը ձյունամրրիկը որակել է «պատմական իրադարձություն»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)