Եվրամիությունում միասնություն չկա ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում. Լիտվայի ԱԳ նախարար
Աշխարհ
Եվրամիության երկրներում դեռևս պահպանվում են տարաձայնությունները ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորության հարցում: Այդ մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը: Նրա խոսքը մեջբերել է euobserver.com էլեկտրոնային պորտալը:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին ԵՄ-ի արտաքին գործերի նախարարները Բրյուսելի հանդիպմանը հայտարարություն են ընդունել, որի համաձայն «Եվրախորհուրդն իր համոզմունքն է հայտնել, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ԵՄ-Ուկրաինա հարաբերությունների վերջնական նպատակը չէ»:
Ոչ մի կոնկրետ խոստում այս ձևակերպումը չի բովանդակում և եվրոպացի պաշտոնյաներին հնարավորություն է թողնում ցանկացած պահի բացատրելու, որ իրենք երբեք նկատի չեն ունեցել Ուկրաինայի լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը:
«Դա է այն, թե մենք միասին որքան հեռու կարող ենք գնալ այս պահին»,-արձանագրել է Լինկյավիչուսը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ