Պլյուշչենկոյի վնասվածքը չի խանգարի շոու-ծրագրերին նրա մասնակցությանը
Սպորտ
Ռուսաստանի անվանի գեղասահորդ, օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի գործակալ Արարատ (Արի) Զաքարյանը հայտարարել Է, որ Պլյուշչենկոյի վնասվածքը, որի պատճառով նա չմասնակցեց Սոչիի Օլիմպիական խաղերի մենասահորդների մրցաշարին, չի ազդի անհատական շոու-ծրագրերին նրա մասնակցության վրա:
Ինչպես տեղեկացնում Է sovsport. ru կայքը, այն հանգամանքը, որ անվանի մարզիկը չի կարողացել մասնակցել Օլիմպիական խաղերի անհատական մրցաշարին, տաակարծություններ Է առաջացրել: Ոմանք նշում են, որ գեղասահորդը, ով, ի դեպ, օգնել Է Ռուսաստանի մարզիկներին նվաճել թիմային օլիմպիական ոսկե մեդալ Սոչիում, պետք Է իր տեղը զիջեր մեկ այլ մարզիկի՝ Մաքսիմ Կովտունին, ով առողջության հետ կապված խնդիր չուներ:
Նախկինում ճանաչված գեղասահորդ Զաքարյանը ասել Է նաեւ, որ Պլյուշչենկոն կազդուրվելու ժամանակ չԷր ունեցել թիմային մրցումներից հետո, եւ եթե նա գոնե մեկ շաբաթ ազատ լիներ մրցումներից, ապա նման խնդիր չԷր առաջանա: Գործակալը հավելել է, որ այս վնասվածքը չի ազդի Պլյուշչենկոյի անհատական շոու-ծրագրերի վրա, որոնք պետք Է տեղի ունենան տարբեր երկրներում:
Մի քանի տարի առաջ Պլյուշչենկոն այցելել Էր Երեւան եւ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ցուցադրական ելույթ ունեցել:
Գեղասահորդը արդեն պաշտոնապես հայտարարել Է, որ ավարտել Է իր մարզական կարիերան:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ