Սամվել Նիկոյանն անհեռանկար է համարում կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը
Հասարակություն
Ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության` ՀՀ Նախագահն ու Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունն են որոշում կառավարությունը լուծարելու հարցը, հետեւաբար ԱԺ ընդդիմադիր 4 ուժերի'կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունն, ամենայն հավանականությամբ, կտապալվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը: «Ընդամենն Աժ-ում եւս մեկ օր քննարկ ում կկազմակերպվի' կքննարկեն, կքննադատեն ու կհայհոյեն»,- ասաց պատգամավորը:
Նիկոյանը հավաստիացրեց, որ իր քաղաքական կենսագրության ընթացքում չի հիշում որեւէ կառավարություն, ով լիարժեք վստահություն ունենար հասարակության շրջանում եւ քննադատության չարրժանանար: Նրա խոսքով` միշտ էլ հասարակությունն ասել է, որ «սրանից վատ» է'լ չի լինում, սակայն միշտ չէ, որ դա համապատասխանել է իրականությանը:
Հանրապետական պատգամավորը հավաստեց, որ կառավարությունն իր ուշադրության եւ ներուժի մեծ մասը հատկացնում է քննադատություններին պատասխանելուն, եւ քիչ ժամանակ է մնում աշխատելու համար: «Դա սխալ է, խորհուրդ կտայի կառավարությանը, որ անշեղորեն զբաղվի իր գործով», - հավելեց նա:
Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», մտադիր են Ազգային ժողովի հաջորդ` փետրվարի 24-27-ի քառօրյայում կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց սկսել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն