Վարդան Օսկանյանը հինգ ամիս անց քննդատել է ՀՀ իշխանությունների` Մաքսային միություն մտնելու որոշումը
Հայկական Մամուլ
ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը երեկ քննդատել է ՀՀ իշխանությունների' Մաքսային միություն մտնելու որոշումը: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Նախկին արտգործնախարարը, մասնավորապես, ասել է.«Եթե 1-ից 10 միավորով մեր հնարավորությունները դասենք, ապա այդ անդամակցությամբ մենք դա իջեցրեցինք 1-ի, լավագույն դեպքում` 2-ի: Մենք մեր մանեւրելու հնարավորությունը կորցրեցինք: Եթե մենք այն բաց թողնեինք' չմտնելով Մաքսային միություն, կարող էինք նաեւ Եվրամիության հետ էլ ոչինչ չստորագրել, խնդիր չկար. ինչպես Ուկրաինան դա արեց, ինչպես Ադրբեջանը արեց, ինչպես Կենտրոնական Ասիայի երկրները արեցին: Այսինքն' միայն Հայաստա՞նն էր, որ մեզ բռնեցին, տարան այնտեղ: Ոչ ոք չտարավ, մենք մեր սխալներով գնացինք այնտեղ հայտնվեցինք»:
Ինչ խոսք, դժվար է չհամաձայնել Օսկանյանի ասածներին: Միայն թե տարակուսելի է այն, որ ԲՀԿ ղեկավար անդամն այս մասին բարձրաձայնում է սեպտեմբերի 3-ից հինգ ամիս անց միայն, այն էլ` ոչ թե ԱԺ ամբիոնից, այլ իր ղեկավարած հիմնադրամի կազմակերպած քննարկման ընթացքում:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից