Մարտի մեկի հանրահավաքին պատրաստվում է և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը
Հայկական Մամուլ
Մարտի մեկի հանրահավաքին պատրաստվում է և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը: Գրում է «Հրապարակ»-ը:
Առաջինը նպատակ ունի այդ օրը հնարավորինս շատ մարդ դուրս բերել փողոց, ինչից կերեւա ընդդիմության ուժն ու իրական վարկանիշը: Երկրորդը, բնականաբար, հակառակ խնդիրն է լուծում՝ ամեն ինչ անել, որ ընդամենը մի բուռ պլակատավոր ժողովուրդ լինի, ոչ շատ, ճիշտ այնքան, որքան պետք է «թեթեւ» ընդդիմություն ունեցող, ժողովրդավարական երկիր «խաղալու» համար:
ՀԱԿ-ը հանրահավաքի մասին իրազեկման ակցիաներ է սկսել, իսկ իշխանությունը՝ այդ ակցիաներին խանգարելու, ակտիվիստներին վախեցնելու գործընթաց, որի համար, ինչպես միշտ, «առաջ է բրթում» ոստիկանին: Վերջինս ճնշման ավելի ճկուն միջոցներ է օգտագործում, եւ, ի պատասխան, կատարելագործվում է դիմադրության ձեւը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից