Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգը հասնում է նաև Արցախ
Հայկական Մամուլ
Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգը հասնում է նաև Արցախ: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Հաջորդ շաբաթ ԼՂՀ Ազգային ժողովում խորհրդակցություններ կանցկացվեն, եւ կքննարկվեն համակարգի անցման վերաբերյալ բոլոր հարցերը, սակայն դեռ մեծ օրակարգում հարցն ընդգրկված չէ:
Նշենք, որ նախորդ տարվանից սկսած՝ Արցախի օրենսդիր մարմինը նմանօրինակ քննարկումներ ծավալել է, եւ մտադրություն կա կենսաթոշակային նոր համակարգին անցնել 2015-ի հունվարից: ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ եթե համակարգի նկատմամբ հանրային դժգոհության ալիք բարձրանա, ապա ԼՂՀ իշխանությունները ժողովրդի կամքին դեմ չեն գնա: Նրա խոսքով՝ իրենք կկասեցնեն կուտակային համակարգի ներդրումը, եթե դրա պահանջը լինի:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)