Իշխանությունները պատրաստվում են նոր ընտրությունների
Հայկական Մամուլ
Իշխանությունները պատրաստվում են նոր ընտրությունների: Թերթը հիշեցնում է, որ մեկ տարվա տարբերությամբ 3 ընտրություններ են լինելու Հայաստանում` 2016-ից սկսած: Գրում է «Հրապարակ»-ը:
Սերժ Սարգսյանն ամենաշատը կարեւորում է հենց 2016-ի' տեղական ընտրությունները, որովհետեւ «շան գլուխն» այդտեղ է թաքնված. «տիրանալով» մարզերին ու գյուղերին' տիրանում ես ողջ Հայաստանին: Ի դեպ, այս անգամ իշխանությունները փորձում են առաջնորդվել երկու ոսկե տարբերակի' «բաժանիր եւ տիրիր» եւ «բուրգ սարքիր» սկզբունքների համակցմամբ: Երբ խոսվում է համայնքային ոստիկանությունների ապակենտրոնացման' թաղապետերի «տակ» հայտնվելու մասին, իրականում դա նշանակում է ոչ թե ոստիկանության թուլացում, այլ լրիվ հակառակը՝ կենտրոնացում: Արդյունքում ոչ թե ոստիկանությունը կմտնի թաղապետերի «տակ», այլ նրանց բոլորին «բիրիքով» կբերեն ոստիկանության «տակ»՝ որպես ուժային-մոնստր կառույց:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից