Պանրի շուկայում առաջիկայում սպասվում է զգալի դեֆիցիտ
Հայկական Մամուլ
Հայաստանի պանրի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներն ահազանգում են. պանրի շուկայում առաջիկայում սպասվում է զգալի դեֆիցիտ: Պատճառը կաթի արտադրությունն է, որը ՀՀ-ում սեզոնային բնույթ է կրում: ՀՀ Շիրակի մարզում պանրի արտադրությամբ զբաղվող ,Իգիթե ընկերությունն արդեն մեկ ամիս է՝ չի աշխատում: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Իսկ շուկայում այսօր դեռ սպառվում է ,Իգիթե-ի անցյալ տարվա արտադրանքը: Բացի այս՝ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն արդեն ազդել է պանրի գնագոյացման վրա: Նշված ընկերության տնօրեն Անդրանիկ Իգիթյանը ,Ժողովուրդե-ի հետ զրույցում զայրացած նկատեց. ,Այն ամենը, ինչ հիմա կատարվում է մեր երկրում, ուղղակի ազդեցություն ունի մեր արտադրության վրա: Ժողովրդի արտագաղթը, մարդկանց գնողունակությունն ընկած է, չեն կարողանում պանիր գնել, ի վիճակի չեն, մեկը մեկի հետ շաղկապված է: Ինչի չգիտե՞ք, թե ինչ է մեր երկրի վիճակը: Մարդը չի հասցնում վառելիքի գումար տա, որպեսզի տունը տաքացնի: Հակառակի պես Գյումրիում էլ ցուրտ է: Յուրաքանչյուր տուն ամսական 60-70 հազար դրամ միայն գազի վարձ է վճարումե:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից