Ինչո՞ւ ՀՅԴ-ն հետամուտ չի լինում իր տված խոստման կատարմանը
Հայկական Մամուլ
Դեռեւս 5 ամիս առաջ ՀՅԴ-ն հանրությանը ներկայացրեց «Մենք ապրելու ենք մեր երկրում» անվանումով արտագաղթի դեմ պայքարի իր ծրագիրը: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Արմեն Ռուստամյանը այն ժամանակ հայտարարեց, որ երբ հանրային քննարկումների արդյունքում ծրագիրը վերջնական տեսքի գա, ապա մշակված տարբերակը ներկայացվելու է Սերժ Սարգսյանին: Նա նաեւ վստահեցրեց, որ եթե իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հետամուտ չլինի ծրագրի իրականացմանը, ապա ՀՅԴ-ն պատրաստ է հանրահավաքների միջոցով պարտադրել դրանց իրականացումը: Ինչո՞ւ այս խոսքերից 5 ամիս անց ՀՅԴ-ն հետամուտ չի լինում իր տված խոստման կատարմանը: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «Ժողովուրդ»-ին պարզաբանեց, որ այս դանդաղ տեմպերը պայմանավորված են տարեվերջի եւ տարեսկզբի համընկնումներով: Նրանք դեռ աշխատում են այդ ուղղությամբ:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից