Ուկրաինայի ընդդիմությունն ազատում է «գրավված» տարածքները
Աշխարհ
Ինչպես հայտնում է UNIAN-ը, Ուկրաինայի ընդդիմությունը սկսել է ազատել Կիևի քաղաքապետարանի շենքն ու Գրուշևսկի փողոցը: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավոր Սերգեյ Սոբոլևը:
Հունվարի վերջին Ուկրաինայի խորհրդարանը զանգվածային անկարգությունների մասնակիցների համաներման մասին օրենք ընդունեց՝ բացառությամբ առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց:
Նշենք, որ ԱՄՆ-ն արդեն ողջունել է Ուկրաինայում բողոքի ակցիայի բոլոր ձերբակալված մասնակիցների ազատ արձակումը, ինչպես նաև ցուցարարների կողմից գրավված կառավարական շենքերն ազատ արձակելու՝ ընդդիմության որոշումը:
Ձերբակալված բոլոր ցուցարարներն ազատ են արձակվել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն