Յանուկովիչը կրկին Ուկրաինայի վարչապետ ընտրելու մտորումների մեջ է
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն արդեն հաջորդ շաբաթ կարող է Գերագույն ռադայի քննարկմանը ներկայացնել երկրի վարչապետի պաշտոնում թեկնածության հարցը: Այս մասին հաղորդում է Украинская правда-ն:
«Ես կարծում եմ, որ մենք հաջորդ շաբաթվա ընթացքում անպայման կքննարկենք վարչապետի թեկնածության հարցը, որն առաջարկել է նախագահը»,-ասել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հունվարի 28-ին հրաժարական տվեց, որից հետո Վիկտոր Յանուկովիչն Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Արսենի Յացենյուկին առաջարկեց երկրի վարչապետի պաշտոնը, ով, սակայն, մերժեց նախագահի կողմից վարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին իրեն ներկայացված առաջարկը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ