Մենք ՄՏԿ-ից ավելի ուժեղ էինք. Ղազարյանը՝ դուբլից հետո (տեսանյութ)
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը Դոնեցկի «Մետալուրգի» կազմում ՄՏԿ-ի դեմ ստուգողական խաղից հետո նշել է.
«Բարդ հանդիպում էր: Բելկեկում անձրև էր գալիս: Հասկանալի է, որ երկու թիմի համար էլ դժվար էր: Մենք կարողացանք օգտագործել մեր պահերը, այդ պատճառով էլ հաղթեցինք: ՄՏԿ-ն բարդ մրցակից է, նրանք սովոր են արագ ֆուտբոլ խաղալ: Այնուամենայնիվ, մենք ավելի ուժեղ էինք: Առաջին խաղակեսում խաղացի հարձակվողի դիրքում: Ընդմիջումից հետո խաղացի ձախ եզրում»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը:
Նշենք, որ Ղազարյանը հանդիպմանը դուբլի հեղինակ է դարձել, իսկ հանդիպումն ավարտվել է դոնեցկցիների հաղթանակով՝ 3:0 հաշվով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ