Ներկա-բացակայի խնդիր չկա. ԲՀԿ-ական պատգամավորը՝ ԵԿՄ համագումարին (տեսանյութ)
Հայաստան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Երկրապահ կամավորական շարժում հասարակական կազմակերպության 10-րդ համագումարը: Համագումարին ներկա էր նաև ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն, ով ավելի ուշ հեռացավ՝ ԲՀԿ-ի համագումարին մասնակցելու համար:
Մինչ համագումարի սկսվելը ԲՀԿ-ական պատգամավորը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հարգելով հրավերն ինքը այժմ այստեղ է. «Հարգեցինք, եկանք, իսկ այժմ մեր համագումարի հարցերով պետք է զբաղվենք, ի՞նչ անենք, թե համընկել է, պետք է կազմակերպիչները մտածեին»,-ասաց Լյովա Խաչատրյանը:
Պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է ներկա-բացակայի խնդիր կար, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ ներկա-բացակայի խնդիր չկա. «Ե՞րբ ենք մենք ներկա-բացակայով շարժվել, որ հիմա շարժվենք»: Լյովա Խաչատրյանը նշեց, որ այդ մի քանի րոպեի ընթացքում հասցրել է հանդիպել է Սեյրան Սարոյանի հետ և իր մարզի «երկրապահ տղերքին»:
«Իհարկե ցավալի էր, կցանկանայի ներկա գտնվել, սակայն համընկել է, այսպես է ստացվել»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ կցանկանար լսել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ելույթը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից