Չարժե նշանակություն տալ Կապայի խոսքերին. Մեսսի
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Անխել Կապայի խոսքերը:
«Անկեղծ ասած՝ Կապայի քնադատությունն ինձ չի հետաքրքրում, և չգիտեմ, թե ինչն է ստիպում նրան նման բան ասել: Հիմա ես աշխատում եմ վնասվածքից հետո լավ մարզավիճակ ձեռք բերել: Չնայած՝ քիչ գոլեր եմ խփել, սակայն ցուցադրել եմ մի քանի լավ խաղ, այդ պատճառով էլ չարժե նշանակություն տալ նրա խոսքերին: Խաղի ընթացքում ներդնում եմ ողջ ուժերս և փորձում եմ ցուցադրել իմ լավագույն որակները», – Մեսսիի խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Կապան նշել էր. «Չեմ հասկանում՝ ֆուտբոլիստն ինչպես կարող է այսքան անկիրք ֆուտբոլ խաղալ: 3-4 տարի առաջ Մեսսին անհավանական էր, նա մեծ խանդավառությամբ էր խաղում, սակայն, չգիտեմ ինչու, այժմ այդպես չէ»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ