ԲՀԿ-ի համագումարից լրագրողները դժգոհեցին (լուսանկար)
Քաղաքական
Այսօր` փետրվարի 15-ին, ԲՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունենում ԲՀԿ 7-րդ հերթական համագումարը:
Ըստ ԲՀԿ լրատվական ծառայության հայտարարության՝ համագումարից հետո՝ ժամը 13.00-ին, նախատեսված էր ճեպազրույց լրագրողների հետ:
Նշենք, որ ճեպազրույցը դեռևս չի սկսվել, որն էլ առաջացրել է լրագրողների դժգոհությունը: Բանն այն է, որ լրագրողների համար նախատեսված սրահում, այն է՝ կենտրոնական գրասենյակի միջանցքը, չկա աշխատելու համար նախատեսված ոչ մի հարմարություն և միայն լրագրողների խնդրանքով սրահ բերվեցին մի քանի աթոռ, սակայն նրանց մեծ մասը կամ կանգնած է կամ գետնին նստած:
Այստեղ միայն ճոխ սեղաններ են, կազմակերպված է հյուրասիրություն, բայց աշխատելու համար` ոչ մի հարմարություն:
Լրագրողները շարունակում են աշխատել ռեստորանային միջավայրում: Գրեթե մեկ ժամ է, ինչ ուշանում է ճեպազրույցը:



















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ