Գագիկ Ծառուկյանը վերընտրվել է ԲՀԿ նախագահ
Քաղաքական
Փետրվար 15-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 7-րդ հերթական համագումարը: Համագումարին ներկա էին կուսակցական բոլոր՝ 58 տարածքային կառույցների ներկայացուցիչները:
Սահմանված կարգի համաձայն` լիազորությունները դադարեցրեց ԲՀԿ քաղաքական խորհուրդը: Համագումարը կազմավորեց նոր քաղաքական խորհուրդ` կազմված 201 ներկայացուցչից:
Համագումարի հաջորդ հարցը ԲՀԿ նախագահի ընտրությունն էր: Համագումարի ներկա կուսակցականների կողմից առաջադրվեց մեկ թեկնածու` Գագիկ Ծառուկյանը, ով միաձայն ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ