Պոլսահայ երգչուհի Սիբիլի տեսահոլովակը կցուցադրվի թուրքական հեռուստաալիքով (տեսանյութ)
Գիտություն և Մշակույթ
Թուրքական ռադիո և հեռուստատեսային եթերը զբաղեցրած հանրամատչելի երաժշտության և արվեստի բնագավառում ունեցած կորուստներին արած անդրադարձում, թուրք սյունակագիր Հաքան Չելիքը խոսել է երգարվեստի և երաժշտարվեստի մոռացված արժեքավոր գործերի վերակենդանացման և հանրայնացման անհրաժեշտության մասին: Այս մասին հաղորդում է թուրքական «Փոստա» թերթը:
«Կորած երաժշտություն, մոռացված երգեր» կոչված հոդվածում Չելիքը կարևորում և արժեվորում է այդ բնագավառում պոլսահայ հայտնի երգչուհի Սիբիլի ունեցած ներդրումը:
Նա նշել է, որ այդ ոլորտում կարևոր իրադարձություն է Սիբիլի' օրերս Ստամբուլում թողարկված' «Սեր» կոչված ալբոմը, որտեղ տեղ են գտել նաև թուրքահայ անվանի երգահան Մաժակ Թոշիկյանի որոշ ստեղծագործություններ:
Չելիքը տեղեկացրել է, որ օրերս լույս է տեսել ալբոմում ներառված «Այս գիշեր» երգի տեսահոլովակը, որն առաջին անգամ այսօր ցուցադրվելու է CNNTurk հեռուստաալիքով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)