Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Տեքստը ոչ ոք չի տեսել. Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ» 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը. Ժողովուրդ Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Ինչպե՞ս կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Մայիսի 7-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից․ Զախարովա 

Ես պատրաստ եմ ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի (տեսանյութ)

Քաղաքական

Բարգավաճ Հայաստան կուսակցությունն այսօր գումարել է հերթական՝ 7-րդ համագումարը: Համագումարի ընթացքում կուսակցության նախագահի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ գործընկերներ, կուսակից ընկերներ,

Ես իմ ելույթը կբաժանեմ երկու մասի՝ կուսակցական հարցեր և մեր երկրի ու ժողովրդի առաջ ծառացած խնդիրներ:

Խոստանում եմ մեկ բան' լինել առավելագույնս անկեղծ: Մենք միասին անցել ենք դժվար ճանապարհ, միասին դեռ շատ անելիքներ ունենք, ու մեր մեջ չի կարող լինել որևէ կեղծիք կամ գաղտնիք:

2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք ներկայացրեցինք մեր ծրագիրը և ստացանք մեծ աջակցություն ժողովրդի կողմից: Մենք ստացանք մոտ կես միլիոն ձայն: Պարզվեց, որ սա բավարար չէ' մեր պատկերացրած կառավարությունը կազմելու և սեփական ծրագրերը կյանքի կոչելու համար:

Կար երկու ճանապարհ՝ մաս կազմել իշխող կոալիցիային, վերցնել պատասխանատվություն ստեղծված իրավիճակի համար՝ միաժամանակ չունենալով հնարավորություն սեփական ծրագրերն իրականացնելու:

Եվ երկրորդ տարբերակը' հրաժարվել բոլոր իշխանական լծակներից ու պաշտոններից, արձանագրել մեր ծրագրերի ու մոտեցումների սկզբունքային տարբերությունները ու արդեն նոր կարգավիճակով կազմակերպել աշխատանքները թե՛ խորհրդարանում, թե՛ ժողովրդի հետ:

Մենք միասին ընտրեցինք երկրորդ տարբերակը:

Սա դժվար, երկարատև աշխատանքի, բայց նաև արժանապատիվ կեցվածքի ճանապարհն էր: Բայց, եթե մենք այսօր չանենք հաջորդ քայլերը, ապա կմնանք կես ճանապարհին:

«Բարգավաճ Հայաստանը» պետք է դառնա, բառիս բուն իմաստով, ժողովրդի խոսափողը, իրականացվող քաղաքականությանն իրական այլընտրանք:

Կառավարության ցանկացած քայլի ու որոշման դիմաց, որը չի ընդունում ժողովուրդը, մենք պետք է ներկայացնենք մեր այլընտրանքային տարբերակը: Ցանկացած նոր օրենքի դեպքում, որը կբերվի խորհրդարան ու որին մենք դեմ կլինենք, պետք է հստակ բացատրենք ժողովրդին, թե ինչու ենք դեմ և ինչ ենք առաջարկում ինքներս:

Հասարակության տարբեր շերտերի բողոքի ու դժգոհության դեպքում կուսակցությունը պետք է լինի այդ մարդկանց կողքին, լսի նրանց խնդիրները և փորձի հասնել դրանց արդարացի լուծմանը:

Սիրելի՛ պատգամավորներ, քաղխորհրդի անդամներ, ավագանու անդամներ, ձեր աշխատատեղը ոչ թե տաք ու հարմարավետ սենյակն է, այլ փողոցները, բակերը, դահլիճները, որտեղ կհավաքվեն մարդիկ' իրենց խնդիրները բարձրացնելու համար:

Այս համագումարով մենք դնում ենք կուսակցության բարեփոխումների նոր հիմքը, որի նպատակը լինելու է վերը նշված խնդիրների լուծումը:

Մեզ շատ դժվար աշխատանք է սպասում: Ով պատրաստ է դրան' ես ուրախ կլինեմ տեսնել իմ կողքին, ում մտքին այլ բան կա' ավելի լավ է կեղծ հույսեր չփայփայի:

ԲՀԿ-ն պետք է լինի բաց՝ մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության համար: Մենք պետք է լինենք վստահելի, սկզբունքային ու համախմբող ուժ:

Այն մարդը կամ այն քաղաքական ուժը, ով չի հասկանում, որ Հայաստանում խնդիրները լուծելու համար պետք է լայն քաղաքական–հասարակական կոնսոլիդացիա, նա պարզապես չի պատկերացնում մեր պետության առջև կանգնած խնդիրները ու հետևաբար չի կարող ունենալ քաղաքական ապագա:

Մեր գործին պետք է միանան նաև խորհրդարանից դուրս գտնվող ուժերը, և որ ամենակարևորն է, հասարակությունը:

Մենք պետք է բաց լինենք նաև իշխանության մեջ առկա առողջ շրջանակների համար, որտեղ նույնպես կան բանիմաց ու երկրի ապագայով մտահոգ մարդիկ:

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր մեր երկրի ու ժողովրդի առաջ լուրջ խնդիրներ են կանգնած:

Մենք ունենք արտագաղթի խնդիր, մենք ունենք լուրջ տնտեսական խնդիրներ, մենք ունենք արդարության խնդիր, և որ ամենավտանգավորն է, մարդկանց մոտ պակասում է հույսը, որ այդ խնդիրները կլուծվեն:

Ժամանակը քիչ է: Այս պայմաններում առաջին քայլը պետք է լինի երկրում տիրող մթնոլորտի ու հիմնական պատկերացումների փոփոխությունը:

Դուք կհարցնեք՝ ինչի՞ց սկսել:

«Բարգավաճ Հայաստանը» գտնում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց անհատական փոքր բիզնեսով, իրենց ամենօրյա աշխատանքով կարողանում են այս դժվար պայմաններում պահել իրենց ընտանիքները, պետք է ունենան հարկային արտոնություններ և ազատվեն ավելորդ քաշքշուկներից, օրինակ' տաքսիստները, վարսավիրները, ատամնաբույժները, ընտանեկան բիզնեսը և այլն:

Ավելին, անգամ կարելի է քննարկել այսպես կոչված «հարկային արձակուրդի» գաղափարը, որը լայնորեն կիրառվել է աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում:

Սկզբունքը մեկն է. փոքր բիզնեսը պետք է ազատվի անիմաստ հարկերից ու իշխանության հետ գործ ունենալուց: Հարկային ու այլ ստուգող կազմակերպությունները տարբեր բնույթի խորամանկություններով չպետք է ճնշումներ գործադրեն կրպակների, փոքր խանութների, վարսավիրանոցների և նմանատիպ այլ օբյեկտների վրա: Անհատական փոքր բիզնեսի համար պետք է ստեղծվեն միանգամայն այլ բարենպաստ պայմաններ:

Միջին բիզնեսը պետք է ունենա աշխատելու ու զարգանալու հնարավորություն: Նրանց զարգացումը, նոր աշխատատեղերի բացումը շատ ավելի կարևոր են, քան այն գումարները, որ մարդկանց քերթելով, մուծում են բյուջե:

«Բարգավաճ Հայաստանը» գտնում է, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին պետք է տրվեն լայն արտոնություններ՝ այնտեղ ապրելու, աշխատելու, նոր բան ստեղծելու համար: Այսօր այդ մարդկանց կոպեկներն ենք գանձում բյուջե, փոխանակ պետությունը նրանց խրախուսի՝ սահմանին ապրելու ու հայրենիք պահելու համար:

«Բարգավաճ Հայաստանի» համար հայրենիքը սկսվում է ամենահեռու սահմանամերձ գյուղից, ու իսկական հայրենասիրությունը այդ գյուղը պահելն է:

Մենք գիտենք, որ վերջին շրջանում երկրից հեռանում են լավագույն մասնագետները: Եթե պետությունը չի կարողանում իր լավագույն մասնագետներին պահել, ուրեմն երկրի կառավարման գործում կան էական բացթողումներ:

Հայաստանում օտարերկրյա ներդրումները նվազել են ավելի քան 40 տոկոսով: Սա նշանակում է, որ կապիտալը խուսափում է մեր երկրից, կապիտալը գնում է այլ երկրներ՝ նպաստելով ուրիշ պետությունների ու ժողովուրդների բարօրությանը: Շատ բնակավայրերում գյուղացիները կոպեկների դիմաց բանկերում գրավ են դրել իրենց տներն ու հողերը ու հիմա կանգնած են վերջին ունեցվածքի կորստի առաջ: Դրանից հետո ո՞վ է մշակելու մեր հողերը, ո՞վ է պահելու մեր գյուղերը, ո՞վ է պահելու մեր սահմանները:

Մենք ունենք զգալի կորուստներ տեղական արտադրության մեջ: Կան ճյուղեր, որտեղ ընդամենը մի քանի տարի առաջ մենք բավարարում էինք մեր երկրի պահանջները, և մտածում արտահանելու մասին, իսկ այսօր դարձել ենք ներմուծողներ:

«Բարգավաճ Հայաստանը» սկզբունքորեն մերժում է այս միտումը, մեր սկզբունքային մոտեցումն է ամեն կերպ սատարել ու օգնել տեղական արտադրողին. միայն սա կարող է բերել զարգացման, նոր աշխատատեղերի բացման ու աշխատավարձերի բարձրացման:

Առ այսօր հնարավոր չի լինում գտնել տնտեսության վերակենդանացման և զարգացման մի այնպիսի բանալի, ինչպիսին, օրինակ, շինարարությունն էր 2000-2007 թվականներին: Շինարարությունն այդ տարիներին, բառիս բուն իմաստով, իր հետևից քաշում էր արդյունաբերության և ծառայությունների տարբեր ոլորտներ՝ շինանյութերի, տրանսպորտի, երկաթբետոնե կոնստրուկցիաների, սալիկների, ճարտարապետության և այլն: Հարյուր հազարավոր մարդիկ ներգրավված էին այդ ոլորտներում: Ունեին աշխատանք, չէին մտածում արտագաղթելու մասին:

Մարդն իր կենսամակարդակի բարելավումը պետք է իր աչքերով տեսնի, զգա փոփոխություններն իր ընտանիքում և իր շրջապատում: Ոչ մի գունավոր գրաֆիկներով մարդուն այսօր չես մոլորեցնի:

Հանրապետությունում իրականացվող տնտեսական և սոցիալական անպտուղ քաղաքականության պարզ օրինակ է կենսաթոշակային, այսպես կոչված, ռեֆորմը: Սրանից ավելի անմարդկային և անարդյունավետ քայլ ես չեմ էլ պատկերացնում այնպիսի մի երկրում, որտեղ պաշտոնապես յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է:

Շուրջ 250.000 մարդ ամսական վաստակում է մինչև 120.000 դրամ, իսկ դա նշանակում է, որ կուտակայինի 5-6.000 դրամը, այսինքն' զուտ հացի փողը, մարդկանցից տանում են: Իսկ ո՞վ է այդ դեպքում տալու երաշխիքներ այդ կուտակային ֆոնդերի համար, այն էլ' 25-30 տարի հետո: Ենթադրենք՝ մի քանի տարի հետո նոր համաշխարհային ճգնաժամ է գալիս և ավերում է այդ ֆոնդերը, որտեղ կուտակված կլինեն մեր քաղաքացիներից պարտադրանքով գանձված գումարները: Ո՞վ է դրա համար պատասխան տալու: Ժամանակն է կանգ առնել:

Ես կարող եմ դեռ երկար շարունակել թվարկել մեր պետության առաջ կանգնած ծանր խնդիրների ցանկը ու մեր կուսակցության մոտեցումները:

Ես ուզում եմ, սակայն, շեշտել մի կարևոր միտք․ որքան էլ դժվար ու բարդ լինեն խնդիրները, մենք վստահ ենք, որ դրանք բոլորն էլ լուծելի են: Այդ վստահությունը մեզնից պետք է փոխանցվի ողջ ժողովրդին:

Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ: Հավատացեք, որ մենք կարող ենք միասին երկիրը հանել այս վիճակից: Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է պետք դրա համար:

«Բարգավաճ Հայաստանը» հիմնական քաղաքական ուժերին, հասարակական ակտիվ շրջանակներին առաջարկում է կազմել հստակ քաղաքական-հասարակական-սոցիալական-տնտեսական միասնական օրակարգ և դրան հասնելու հստակ ճանապարհային քարտեզ:

Մեր երկրի ճակատագիրը մեր ձեռքերում է: Մեր փոխարեն մեր երկիրը ոչ ոք չի զարգացնելու, չի պաշտպանելու: Մենք կա՛մ այս գաղափարով կվարակենք ողջ ժողովրդին, կա՛մ մեր պետությունը կարող է կանգնել անվերադարձ կորուստների եզրին: Այդպես հաճախ է եղել մեր պատմության տարբեր փուլերում:

Ես պատրաստ եմ հրավիրել մեր երկրի լավագույն տնտեսագետներին՝ հավաքվելու, խելք-խելքի տալու, երկիրն այս վիճակից հանելու լուրջ ծրագիր մշակելու:

Ես պատրաստ եմ ցանկացած գումար դնել՝ հրավիրելու աշխարհի ամենահեղինակավոր տնտեսագետներին՝ միասին աշխատելու, միասին լուծումներ գտնելու:

Ես պատրաստ եմ գնալ աշխարհի բոլոր հայաշատ երկրները, հանդիպել մարդկանց, համոզել վերադառնալ հայրենիք' իրենց տների լույսը վառել:

Ես պատրաստ եմ ողջ աշխարհով' մեկ առ մեկ հանդիպել աշխարհի տարբեր երկրներում ապրող մեծահարուստ ու հաջողակ մեր գործարար հայրենակիցներին, խնդրել, համոզել, որ Հայաստանում ներդրումներ անեն, գործ դնեն: Բայց ես գիտեմ, որ բոլորը ինձ տալու են նույն հարցը'իսկ արդյոք կա՞ն երաշխիքներ և համապատասխան պայմաններ:

Ցավոք, այսօր ես չունեմ այդ հարցի պատասխանը:

Հարգելի գործընկերներ

Վերջում կուզեի մի քանի խոսք ասել անձամբ իմ մասին:

Ես իմ կյանքում հասել եմ մեծ հաջողությունների: Սկսել եմ զրոյից, միայնակ, դժվար ճանապարհ եմ անցել:

Ես երբեք աչք չեմ դրել ուրիշի ունեցվածքին, չեմ ձգտել պաշտոնների:

Ես մտել եմ քաղաքականություն' հետապնդելով միայն մեկ նպատակ' ես ուզում եմ օգուտ տալ իմ երկրին ու իմ ժողովրդին: Եվ ես չեմ կարող լինել անտարբեր, երբ տեսնում եմ, որ խնդիրները շատանում են, իսկ մարդիկ հուսալքվում:

Ես կարող էի ապրել անհոգ' միայն իմ ու իմ ընտանիքի համար: Բայց ես ընտրեցի ավելի բարդ, բայց նաև ավելի ազնիվ ճանապարհը:

Սա իմ գիտակցված ընտրությունն էր: Հետևաբար՝ ես շատ լավ հասկանում եմ խոչընդոտները և վտանգները: Եվ ես չեմ անելու երբեք մի քայլ, որից կամաչեմ ես, որից կամաչեն իմ ընկերներն ու թիմակիցները:

Ես պատրաստ եմ ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի: Բոլորդ հասկանում եք, որ ես նյութական բարիքների համար չեմ ընտրում այս ճանապարհը: Եվ ոչ փառասիրական մղումներով – ես ոչ ոքի ոչինչ չունեմ ապացուցելու: Սակայն ես չեմ կարող դիտորդի պես հետևել, թե ինչպես է իմ երկիրն օրեցօր թուլանում:

Չկա ավելի մեծ հատուցում, ավելի մեծ պարգև, քան՝ պետությանը և քո ժողովրդին օգտակար լինելը:

Իսկ երբ կգա այն օրը, երբ ես կտեսնեմ, որ երկրում կատարվել են անհրաժեշտ ու ամենակարևոր փոփոխությունները, երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ, մարդկանց խնդիրները քայլ առ քայլ լուծվում են, ես մեծ սիրով կհեռանամ քաղաքականությունից: Կզբաղվեմ այլ գործերով, կզբաղվեմ սպորտի ոլորտով, բարեգործական ծրագրերով, որն ինձ շատ հոգեհարազատ է, ու այդպես օգտակար կլինեմ իմ ժողովրդին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ»Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ»Տեքստը ոչ ոք չի տեսել. Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ»53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը. ԺողովուրդՔարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ»Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ»Ինչպե՞ս կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ»ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ»Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ»Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ»WP. Իրանը Մերձավոր Արևելքում վնասել է առնվազն 228 ամերիկյան ռազմական օբյեկտԲանկի աշխատակիցը անջատել է հեռախոսը Հռոմի պապի հետ զրույցի ժամանակՈւկրաինայի պետական ​​սահմանը դիտավորյալ խախտելու մեջ ներառվել են յոթ անչափահասներԹրամփը սպառնացել է Իրանին լայնածավալ ռմբակոծություններով, եթե համաձայնության չհասնենՇվեյցարիայում նավարկությունից հետո հանտավիրուսային վարակի դեպք է հայտնաբերվելՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի երկաթուղային կայարանները սկսել են մաքրել ռոբոտները Սեուլի բուդդայական տաճարը ռոբոտ-վանական ունիAl Mayadeen. Իրանը իր պայմաններն է ներկայացրել ԱՄՆ-ին, այդ թվում՝ լիակատար հրադադարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին անհապաղ ազատ արձակել Սումուդի նավատորմի երկու ակտիվիստներինSTI ֆորումում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով, ընդգծել գիտություն-քաղաքականություն փոխգործակցության ամրապնդման կարևորությունը ԱՄՆ-ն հարվածել է Խաղաղ օվկիանոսում թմրանյութեր տեղափոխելու համար կասկածվող նավակիԱՄՆ-ում բենզինի գինը 50%-ով բարձրացել է Իրանում պատերազմի մեկնարկից ի վեր. APԼեհաստանի պաշտպանության նախարարը ԵՄ-ից դրամաշնորհներ է պահանջել զենք գնելու համարՊակիստանի վարչապետը երախտագիտություն է հայտնել Թրամփին Հորմուզի նեղուցում գործողությունը դադարեցնելու համարՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿԼիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի օդային հարվածի հետևանքով զոհվել է չորս մարդՀարցումը ցույց է տվել, թե ուկրաինացիները ինչ են համարում երկրի համար գլխավոր սպառնալիքըՄայիսի 7-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԼեհաստանը հայտնել է ամերիկյան զորակազմի ավելացման վերաբերյալ բանակցություններ վարելու մասինՆիդեռլանդները որոշել է Ուկրաինային 20 շահագործումից հանված բանտային ավտոբուս նվիրաբերելԻսպանիան խնդրել է Եվրոպական հանձնաժողովին պաշտպանել Միջազգային քրեական դատարանի դատավորներին և ՄԱԿ-ի զեկուցողին ԱՄՆ պատժամիջոցներիցԻսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածների մասինTelegraph. Մեծ Բրիտանիայի պաշտպանական ընկերությունները կարող են ականազերծել Հորմուզի նեղուցըԱդմիրալ Իսակով Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից․ Զախարովա Axios. Իրանի ուրանի հարստացման մորատորիումը կարող է տևել առնվազն 12 տարիՎենգրիան Ուկրաինային վերադարձրել է առգրավված ոսկին և արժույթըՉինաստանը հույս ունի վերականգնել նավագնացությունը Հորմուզի նեղուցումՀռոմի պապ Լևոն XIV-ը մեկ տարվա ընթացքում դարձել է համաշխարհային քաղաքականության ազդեցիկ ձայնՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Ռուսաստանում 27 տարի անց դատավճիռ է կայացվել լեգենդար քաղաքապետի դեմ մահափորձի գործովԴեռահասները ծեծելով սպանել են ընկերոջը պաշտպանելու եկած տղամարդունԱնահիտ Մանասյանը նախընտրական շրջանում կարևորել է ՄԻՊ-ի անկախ, անկողմնակալ և ապաքաղաքական գործունեությունը Euractiv. ԵՄ-ն 2025 թվականին ռուսներին տրամադրել է 620,000 տուրիստական ​​վիզա«Բուսաբանության ինստիտուտի» մոտ ազգությամբ ռուս կնոջ մարմին է հայտնաբերվել Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը՝ ընդլայնման փուլում Axios. ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանը կպատասխանի գործարքի առաջարկներին 48 ժամվա ընթացքումԲժիշկը բացատրեց, թե երբ կարող է վտանգավոր լինել արյան բացասական կարգը Բլոգերը ցույց է տվել՝ ինչպես կարելի է եռացող ջրով հեռացնել սննդի հետքերը հագուստիցAxios. ԱՄՆ-ը և Իրանը մոտ են պատերազմի ավարտի հուշագրի ստորագրմանը
Ամենադիտված