Ծառուկյանի մակարդակը
Քաղաքական
Փետրվար 15-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 7-րդ հերթական համագումարը, որի ավարտից հետո փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանից, թե ինչու է ԲՀԿ-ն միայն կառավարության հրաժարականը պահանջում և արդյո՞ք ԲՀԿ-ն ունի վարչապետի թեկնածու:
Պատգամավորը փորձեց ամեն կերպ խուսափել հարցին պատասխանելուց և մատնանշելով լրագրողներից մեկին, ասաց.
Ա'յ, դու լավ էլ սիրուն աղջիկ ես, ես առաջարկում եմ դու լինես վարչապետ, ավելի լավ ա՝ դու լինես, քան ինքը:
Lurer.com-ի թղթակիցը պատգամավորից խնդրեց ամեն դեպքում սպառիչ և հումորից դուրս պատասխան տալ, թե ո՞ւմ է ԲՀԿ-ն տեսնում վարչապետի պաշտոնում, միգուցե այդ մարդը հենց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյա՞նն է, վերջինս պատասխանեց.
-Չե՞ք կարծում, որ Գագիկ Ծառուկյանի մակարդակը չի դա:
-Իսկ ո՞րն է, դեպի վերև՝ նախագա՞հ:
-Մտածեք ինքներդ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ