Եվգենի Պլյուշչենկոն չի մասնակցի Օլիմպիադայի ցուցադրական ելույթներին
Սպորտ
Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն առողջական խնդիրների պատճառով չի մասնակցի Ձմեռային օլիմպիական խաղերի ցուցադրական ելույթներին:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է մարզիկի գործակալ Արի Զաքարյանը: Պլյուշչենկոն հավաքականի կազմում Սոչիում նվաճեց ոսկե մեդալ, որից հետո պետք է մասնակցեր նաև ազատ մրցումներին, սակայն մենասահքի կարճ ծրագրում հրաժարվեց մրցապայքարից և մի քանի րոպե անց հայտարարեց մարզական կարիերայի ավարտի մասին: «Եվգենի Պլյուշչենկոն հաստատ չի մասնակցի ցուցադրական ելույթներին. առողջական վիճակը նրան թույլ չի տալիս դա անել»,- հայտարարել է Զաքարյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ