Խառը մարտարվեստի հայ մարզիկներն առավելության հասան իրանցիների նկատմամբ
Սպորտ
Հայաստանի մարտարվեստի վեց մարզիկներ հաղթանակ տոնեցին քիչ առաջ Երևանում ավարտված Հայաստանի և Իրանի մարզիկների միջև ընթացող խառը մարտարվեստների մրցամարտում: Վլադիմիր Սիմոնյանը հաղթեց Մեհդիհ Հոսեյնիին, Ալբերտ Ղազարյանը' Աշքան Մարդատուրին, Նարեկ Ավագյանը' Հադի Ռիվանդիին, Վարդան Ասատրյանը' Ազադ Շամանիին, Վահե Բադալյանը' Մեհրադ Ազարապուրին, իսկ Դավիթ Խաչատրյանն առավելության հասավ Մորթեզա Քա լանթարիի նկատմամբ:
Այս մցամարտում իրանցի մարզիկները տոնեցին միայն մեկ հաղթանակ. Աշքան Գալինազարը հաղթեց Վազգեն Ավագյանին: Բոլոր մրցամարտերն ավարտվեցին վաղօրոք' կամ տեխնիկական նոկաուտով ու նոկաուտով, կամ էլ մրցակցի' պայքարը շարունկելուց հրաժարվելով: Այսօրվա մրցամարտը Հայաստանի և Իրանի խառը մարտարվեստների մարզիկների երրորդ հանդիպումն էր: Այն կազմակերպել էր Հայաստանի ԱրմՖայթինգի ֆեդերացիան: Ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանի խոսքերով, հայ մարզիկների հաջորդ մրցամարտը նախատեսված է ապրիլի 19-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ