Ադրբեջանական բանակը ևս մեկ սպա է կորցրել
Ադրբեջան
Ադրբեջանի զինված ուժերի մայոր, 44-ամյա Բեքիր Ավեզ օղլու Ռահիմովը «հիվանդությունից» մահացել է: Ռահիմովը մահացել է փետրվարի 15-ին ԶՈւ գլխավոր կլինիկական զինվորական հոսպիտալում: Այս մասին հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը, սպայի մահվան փաստը հաստատել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը' չնշելով, թե նա ինչ հիվանդությունից է մահացել:
2014 թ-ի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակը կորցրել է 9 զինծառայող: Նրանցից 4-ը ինքնասպանություն են գործել: 14 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն