ԱՄՆ-ում նշում են «Նախագահների օրը»
ԱՄՆ
ԱՄՆ-ում նշում են Նախագահների օրը: Այս ազգային հայրենասիրական տոնը նվիրված է Ջորջ Վաշինգտոնի և Աբրահամ Լինկոլնի՝ Միացյալ Նահանգների այն նախագահների հիշատակին, որոնք մեծ ավանդ են ներդրել իրենց երկրի պատմության մեջ: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Այն նաև ամերիկյան հնագույն տոներից մեկն է: Դրա պատմությունն սկիզբ է առնում 1782 թվականից, երբ Ռիչմոնդ քաղաքում առաջին անգամ հրապարակավ նշել են Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրը, ով ծնվել է 1732 թվականի փետրվարի 22-ին: Տարիների ընթացքում այդ օրը շքեղ պարահանդեսներով, շքերթներով և հրավիրովի ճաշկերույթներով նշելու ավանդույթը տարածվել է ամբողջ երկրում:
Քանի որ ԱՄՆ-ում խորապես հարգում են նաև Աբրահամ Լինկոլնի հիշատակը, ով ծնվել է 1809 թվականի փետրվարի 12-ին, 1970-ական թվականներին որոշվել է միավորել այդ հիշարժան օրերը և աշխատում բոլոր պետական հիմնարկությունները, փոստը, բանկերի, դպրոցների, հանրային գրադարանների մեծ մասը, ինչպես նաև Նյու Յորքի հռչակավոր ֆոնդային սակարանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)