Ժնևում հարկադրական վայրէջք կատարած ինքնաթիռի առևանգողը ձերբակալված է
Աշխարհ
Փետրվարի 17-ին Ժնևի օդանավակայանում հարկադրական վայրէջք կատարած ինքնաթիռի առևանգողը ձերբակալված է: Այդ մասին հայտնում է Tribune de Geneve թերթը՝ հղում անելով օդանավակայանի ներկայացուցիչ Բերտրան Շտամպֆլիին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ethiopian Airlines ընկերության օդանավի անձնակազմն ինքնաթիռի զավթման ազդանշան էր տվել: Ժնևի օդանավակայանի կայքում զետեղծված տեղեկատվության համաձայն՝ Boeing 767-300 ինքնաթիռը Ժնևում վայրէջք է կատարել տեղական ժամանակով ժամը 6:10-ին:
Շվեյցարական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ առևանգված և Ժնևում վայրէջք կատարած ինքնաթիռի բոլոր ուղևորները դուրս են բերվել օդանավից, նրանցից ոչ ոք չի տուժել:
Շվեյցարացի ավիակարգավարների հետ ռադիոխոսակցությունների տվյալները վկայում են, որ ենթադրյալ «օդահենը» քաղաքական ապաստան է խնդրել երկրի իշխանություններից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն