Անչելոտին գերազանցեց Մոուրինյուին և Պելեգրինիին
Սպորտ
Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Խետաֆեի» (3:0) դեմ հանդիպմանը հատեց 100 գոլի սահմանագիծը` ընթացիկ մրցաշրջանում իր գոլերի քանակը հասցնելով 101-ի:
Դրա համար մադրիդցիներից 38 հանդիպում պահանջվեց: Արդյունքում Կարլո Անչելոտին գերազանցեց Մանուել Պելեգրինիին և Ժոզե Մոուրինյուին: Այս մասին տեղեկացնում է Inside Spanish Football-ը:
Պորտուգալացու` թիմը գլխավորելու շրջանում 100 գոլի սահմանագիծը հատելու համար մադրիդցիներից պահանջվել է 42 խաղ, իսկ Պելեգրինիի շրջանում՝ 40:
Ռեկորդը պատկանում է Միգել Մունյոսին, երբ 1959թ-ի մրցաշրջանում 100 գոլ հեղինակելու համար «Ռեալից» պահանջվեց 32 խաղ:
Ընթացիկ մրցաշրջանում մադրիդցիները 68 գոլ հեղինակել են Իսպանիայի առաջնությունում, 20-ը՝ Չեմպիոնների լիգայում, 13-ը՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ