«Մանչեսթեր Սիթին» երբեք չի դառնա «Բարսելոնա». Ալվեշ
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից առաջ միմյանց հետ է համեմատել կատալոնյան ակումբը և «Մանչեսթեր Սիթին»:
«Սիթին» լավ խաղացողներ ունի, սակայն նրանք երբեք չեն դառնա «Բարսելոնա»: Սա ժամանակակից ֆուտբոլային ակումբ է` կառուցված մեծ տրանսֆերային ծախսերի հաշվին, այն դեպքում, երբ «Բարսելոնան» պատմություն է և խոր արմատներով ավանդույթ: «Բարսելոնայի» հաջողությունն առաջին հերթին տեղի է ունեցել թիմի դպրոցի սաների հաշվին, և դա այն է ինչին պետք է ձգտի յուրաքանչյուր ակումբ: Գիտենք, որ մեզ «Մանչեսթեր Սիթիի» հետ երկու բարդ փորձություն է սպասվում»,-Ալվեշի խոսքը մեջբերում է Inside Spanish Football-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի»-«Բարսելոնա» տեղի կունենա երեքշաբթի օրը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ