Ֆրանսիայի նախագահի ժողովրդականության վարկանիշը նոր ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրել
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ժողովրդականության վարկանիշը նոր ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրել: Փետրվարին պետության ներկայիս ղեկավարի կողմից իրականացվող քաղաքականությունից դժգոհ ֆրանսիացիների թիվը հասել է 79 տոկոսի: Այդ մասին վկայում են յուրաքանչյուր ամիս անցկացվող հարցման տվյալները, որը Սոցիալական հետազոտությունների ինստիտուտը կատարել Է Journal du dimanche թերթի համար:
Ինչպես ցույց է տվել հասարակական կարծիքի հետազոտությունը, Օլանդի ժողովրդականության մակարդակը հունվարի համեմատությամբ նվազել է 2 տոկոսով: Ընթացիկ ամսին նախագահին աջակցություն է հայտնել հանրապետության բնակիչների միայն 20 տոկոսը: Նրանց միայն 2 տոկոսն է «շատ գոհ» Օլանդի աշխատանքից, մնացած 18 տոկոսը «ավելի շուտ գոհ է» քաղաքական գործչի գործողություններից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն