Վթարի է ենթարկվել ազգային անվտանգության խորհրդի գործերի կառավարիչը. shamshyan.com
Արտակարգ Պատահար
Երեկ՝ փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ին Հ. Էմին փողոցի թիվ 58 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի բնակիչներ, 22-ամյա Գևորգ Ջնդոյանի վարած Վազ 2110 մակնիշի 29 ՏՕ 401 համարանիշի և 56-ամյա Արտաշես Հովհաննիսյանի վարած Toyota մակնիշի 007 ՈՈ 01 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 50-ամյա Աննա Աբաջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:
Ֆոտորագրողի տեղեկություններով՝ Toyota-ի վարորդ Ա. Հովհաննիսյանն աշխատում է ՀՀ ազգային անվտանգության խորհրդում՝ որպես գործերի կառավարիչ, իսկ հիվանդանոց տեղափոխված Ա. Աբաջյանը աշխատում է Երևանի պետական համալսարանում՝ որպես պրոֆեսոր:
Մանրամասներն` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն