Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման
Վրաստան
Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Դատավճիռը փետրվարի 17-ին կայացվել է Քութայիսի քաղաքային դատարանի կողմից: Այս մասին հայտնում է «Грузия Online»-ը:
Նույն այդ գործով Կախեթի նախկին նահանգապետ Զուրաբ Չիաբերաշվիլին դատապարտվել է 50 հազար լարիի չափով տուգանքի: Նա դատավճիռը համարում է անօրինական և մտադիր է բողոքարկել այն:
Չիաբերաշվիլին և Մերաբիշվիլին մեղադրվում էին երեք հոդվածով: Դատախազությունը նրանց մեղադրում է ընտրողներին կաշառելու, պետական միջոցները վատնելու և յուրացնելու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Բացի այդ, Մերաբիշվիլին մեղադրվում է նաև Կվարիաթի գյուղում ամառանոցի ապօրինի յուրացման մեջ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ