Սիրիական բանակը հսկողություն է հաստատել Հալեպի մի քանի գյուղերում
Մերձավոր Արևելք
Սիրիական բանակն ամբողջովին հսկողություն է հաստատել Հալեպի Շեյխ Նաջար և Թել ալ Ղալի գյուղերում՝ ոչնչացնելով զինյալների վերջին հավաքատեղիները: Այս մասին հայտնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:
Կալամուն շրջանի գյուղերում զինյալների դեմ պայքարի ժամանակ «Ջաբհա ալ Իսլամ» խմբավորման տասնյակ անդամներ են սպանվել: Յաբրուդ քաղաքի Դաուար ալ Ջուրա թաղամասում զինյալներին պատկանող մեքենաներ են ոչնչացվել: Մեծ թվով զինյալներ են սպանվել Դարիա, Դումա, Հարասթա, Արաբիին շրջաններում:
«Ալ Ջազիրան» տեղեկացնում է, որ շարունակվում է Հալեպի որոշ թաղամասերի ռմբակոծությունը, և հազարավոր քաղաքացիներ լքում են իրենց բնակավայրերը դեպի ավելի ապահով շրջաններ: Կայքի տեղեկացմամբ` փետրվարի 16-ին 10 մարդ է զոհվել ալ Ինզարաթ և Մասաքին Հանանու թաղամասերում ռմբակոծության հետևանքով:
Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է 120 հազարի, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան