ԱԻՆ աշխատակազմը համալրում են հաշմանդամություն ունեցող անձինք
Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շուտով կհամալրվի 7-8 հաշմանդամ աշխատակիցներով: ԱԻՆ-ում աշխատող փրկարար հաշմանդամներից մեկը վերջերս երեխա է ունեցել, և այդ դեպքը բժիշկները հրաշք են համարում: Այդ մասին փետրվարի 17-ին հրավիրած ասուլիսում նշեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը: «Փրկարար հաշմանդամներից մեկը տղա է ունեցել, մենք գնացինք իրենց տուն տեսակցության, բժիշկները դա հրաշք են համարում: Հաշմանդամների հետ կապված՝ վաղը նոր ընդունելություն ունենք, 7-8 հոգու դիմումներ կան, որոնք պիտի քննարկենք և նոր ընդունելություն անցկացնենք»,-նշեց Գրիգորյանը:
Փրկարար ծառայության պետի տեղակալը տեղեկացրեց, որ ԱԻ նախարարության շենքում կառուցվում է նոր վերելակ, որպեսզի հաշմանդամները նույնպես կարողանան օգտվել դրանից: Գեներալ-մայորը հայտնեց, որ գերատեսչության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում նույնպես հաշմանդամներին աշխատանքի ընդունեն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ստեղծվել է 2008 թվականին: ՀՀ ԱԻՆ կազմում գործում է տեխնիկապես հագեցած և միջազգային չափանիշներին համապատասխանող ճգնաժամային կառավարման կենտրոն: ԱԻ նախարարությունում աշխատում են 24 հաշմանդամներ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն