Արևմտյան ԶԼՄ-ները բազում փաստեր են թաքցնում Ուկրաինայի իրադրության վերաբերյալ
Աշխարհ
Արևմտյան ԶԼՄ-ները հսկայական թվով փաստեր են թաքցնում Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Itar-tass-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Տեսեք, թե այժմ արևմտյան ԶԼՄ-ներն ինչ պատկերներ են ցուցադրում Ուկրաինայից. խաղաղ ընդդիմադիրներն արդարադատություն են պահանջում, կարգուկանոն են պահանջում, իսկ հրեշավոր իշխանություններն ուժով ճնշում են նրանց»,-ասել է նախարարը:
«Իրականում հսկայական թվով փաստեր են թաքցվում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից,-ընդգծել է Լավրովը:-Ես կցանկանայի հիշեցնել, որ կան նաև ռուսաստանյան հեռուստաալիքներ, ներառյալ ռուսալեզու, անգլալեզու և արաբալեզու ալիքները, որոնք մանրամասն ցուցադրում են, թե ինչ ուժերի հետ են այժմ բախվում Ուկրաինայի իշխանությունները և ընդդիմությունը՝ բացահայտ ծայրահեղական, հակասեմիտական ուժերի: Եվ այդ գործընթացը, ցավոք, լռության է մատնվում»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն