Եվգենի Պլյուշչենկոյին ստիպել են դուրս գալ սահադաշտ
Սպորտ
Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշենկոն պատմել է, թե ինչու հատկապես նա պետք է հանդես գար գեղասահքի տղամարդկանց անհատական ծրագրում, այն դեպքում, երբ մեջքի վնասվածքն ավելի էր խորանում: Պլյուշչենկոն հայտարարել է, որ իրեն ստիպել են դուրս գալ սահադաշտ: Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնի հետ կապված տարօրինակ պատմությունը նոր բացահայտումներ է ստանում: «Ես փորձում էի, հասկանում եք, փորձում էի: Մենք հաղթեցին թիմային մրցաշարում, երբ գիտեինք, որ կարող ենք հաղթել միայն արծաթե կամ բրոնզե մեդալ: Թիմային մրցաշարի ավարտից հետո Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի ներկայացուցիչներին ասացի, որ ինձ լավ չեմ զգում: Սակայն ինձ ասացին' ինչ եղել, արդեն եղել է: Չեմ կարող ասել, թե ինչ է եղել: Եթե հարցնեք գեղասահքի ֆեդերացիայի նախագահին, նա կասի: Ինձ ստիպեցին մասնակցել մրցումներին, քանի որ մեդալ նվաճելու ավելի մեծ հնարավորություն ունեի»,-Պլյուշչենկոն ասել է CNN-ի հետ զրույցում:
Թուրինի օլիմպիական խաղերի չեմպիոն, կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն հրաժարվել է Սոչիի օլիմպիական խաղերի տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում ելույթ ունենալուց: Պլուշչենկոն արդեն մեկ ոսկե մեդալ է նվաճել Սոչիի օլիմպիական խաղերում՝ Ռուսաստանի հավաքականի հետ` թիմային մրցաշարում: Ազատ ծրագրում ոչ այնքան հաջող ելույթից հետո նա հայտարարել էր, որ մեջքի ցավեր ունի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ